▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենի հիմքում վենդետա է...Արձագանգ

Asekose.am-ը,  հղում անելով կայքերից մեկին, գրել էր, թե քաղաքացին  իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ:

Կարդացինք Ձեր կայքում հրապարակված հոդվածը ՀՀ ԱՆ <<Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն>> ՓԲԸ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ցանկանում ենք որոշ պարզաբանումներ տալ:  Կենտրոնի ավտոմեխանիկ Արմեն Բալայանին բոլորս շատ լավ ճանաչում ենք, սակայն վերջին 3-4 տարվա ընթացքում նրան սթափ վիճակում  չենք տեսել:  Բոլորս տեղյակ ենք, որ մարտ ամսից սկսած կենտրոնի տնօրինությունը առաջարկել է նրան օրինականացնել իր ծավալած ապօրինի գործունեությունը հիվանդանոցի տարածքում, քանի որ նա զբաղված է դրսից եկած ավտոմեքենաների վերանորոգումով և վերականգնումով: Առաջարկվել է, որ նա դուրս գա աշխատանքից, ձևակերպի իր գործունեությունը որպես անհատ ձեռներեց պետ-ռեգիստրում, գրանցվի հարկային մարմիններում, կենտրոնի հետ կնքի վարձակալության պայմանագիր և իր գործունեությունը իրականացնի օրենքի սահմաններում: Այդ առաջարկը նրա մոտ առաջացրեց ոչ ադեկվատ և ագրեսիվ ռեակցիա: Նման ագրեսիայի նոպաների ժամանակ բազմիցս մեր ներկայությամբ սպառնացել է բողոքել տարբեր իրավապահ մարմիններին այն մասին, որ նա իբր աշխատավարձ չի ստանում և հավելյալ գումար է տալիս կենտրոնի այն ժամանակվա տնտեսական գծով տնօրենի տեղակալին՝ ամեն անգամ նշելով տարբեր թվեր` 20000-ից մինչև 50000 դրամ ամսեկան: Եզակի սթափ եղած ժամանակ երբ որ հարցրել ենք իրողության մասին նա մեղանչել է, որ իբր հարբած է եղել, չի հիշում ինչ է ասել, ու որ նման բան չկա: Նաև խիստ կասկածելի է նրա տառաճանաչ լինելը և մեզ պարզից էլ պարզ է , որ բողոքը նա ինքնուրույն ի վիճակի չէր գրել, ավելին՝ հնարավոր է նաև, որ բողոքի որոշ կետերին առհասարակ  ծանոթ չի: 
Այս ամենի հիմքում վենդետա է, որի հեղինակը կենտրոնի կոլեկտիվի կողմից պաշտոնապես անվստահության արժանացած բուժգծով տնօրենի տեղակալ Արտյոմ Թադևոսյանն է: Ընդլայնված բժշկական խորհրդի որոշումը նրան անվստահություն հայտնելու մասին առկա է կենտրոնի քարտուղարությունում, անհրաժեշտության դեպքում կարող ենք կրկնօրինակները տրամադրել: Ա. Թադևոսյանը ևս` տեղեկանալով այդ որոշման մասին (քանի որ նա չցանկացավ բուժխորհրդի նիստին ներկա լինել), բացահայտ և բարձրաձայն սպառնացել է <<քարը քարին չթողնել կենտրոնից>>, ինչպես նաև քրեկան պատասխանատվության ենթարկել բժշկական խորհրդի անդամներին, որից հետո գնացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդի: Ա. Թադևոսյանի համար դժվար չէր կազմել գրագետ դիմում իրավապահ մարմիններին, քանի որ նախքան մեր կենտրոն գալը նա երկար տարիներ զբաղեցրել է <<Սիսիան ԲԿ>>-ի տնօրենի պաշտոնը, որը և բարեհաջող հասցրել է սննկացման և լուծարման եզրին: Մենք ` կենտրոնի բժիշկներս, չենք կարող տեղյակ լինել կենտրոնի տնտեսական գործունեության մասին: Մեզ համար ավելի կարևոր է, որ մեզ մոտ ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները մեր մասնագիտական գործունեությունը ծավալելու և կարևոր գիտական նախագծեր իրականացնելու համար: Սակայն ենթադրում ենք, որ առողջապահության համակարգի ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպության համալիր  ստուգումները ի հայտ կբերեն նմանատիպ պրոբլեմներ, հաշվի առնելով որ այդ կազմակերպությունները գործել են նախկին իշխանությունների կողմից ստեղծված պետական ռեկետի և կոռուպցիայի պայմաններում, որից ձերբազատվելու համար մենք իրագործեցինք մեր թավշյա հեղափոխությունը՝ հավատալով Նիկոլին, որ վենդետա չի լինելու: Կրկնակի ցավալի է մեզ համար, որ արդեն նոր իշխանության ենթակա իրավապահ մարմինները հերթական անգամ թիրախավորել են մեզ՝ բժիշկներիս: Եթե կարելի է պաշտոնապես ներել դատաիրավական համակարգի նախկին սխալները, թեկուզ և նրանք լինեն ճակատագրական կամ հանցավոր, ապա ինչու չի կարելի ներողամիտ լինել մեր հանդեպ և մեր համագործակցությունը սկսել անցյալի տհաճ բծերից մաքրված:
Հարգանքներով `                  Այրվածքային բաժանմունքի վարիչ՝   Կ. Յու. Բաբայան
                                                 Վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝  Հ.Հ. Ասլանյան
                                                 Լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ՝ Դ.Ս. Գրիգորյան  

Այսօր ստացել ենք նշված առողջապահական ընկերության  բաժանմունքների վարիչների նամակը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

Կարդացինք Ձեր կայքում հրապարակված հոդվածը ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ցանկանում ենք որոշ պարզաբանումներ տալ: 

Կենտրոնի ավտոմեխանիկ Արմեն Բալայանին բոլորս շատ լավ ճանաչում ենք, սակայն վերջին 3-4 տարվա ընթացքում նրան սթափ վիճակում  չենք տեսել: 

Բոլորս տեղյակ ենք, որ մարտ ամսից սկսած կենտրոնի տնօրինությունը առաջարկել է նրան օրինականացնել իր ծավալած ապօրինի գործունեությունը հիվանդանոցի տարածքում, քանի որ նա զբաղված է դրսից եկած ավտոմեքենաների վերանորոգումով և վերականգնումով: Առաջարկվել է, որ նա դուրս գա աշխատանքից, ձևակերպի իր գործունեությունը որպես անհատ ձեռներեց պետ-ռեգիստրում, գրանցվի հարկային մարմիններում, կենտրոնի հետ կնքի վարձակալության պայմանագիր և իր գործունեությունը իրականացնի օրենքի սահմաններում:

Այդ առաջարկը նրա մոտ առաջացրեց ոչ ադեկվատ և ագրեսիվ ռեակցիա:

Նման ագրեսիայի նոպաների ժամանակ բազմիցս մեր ներկայությամբ սպառնացել է բողոքել տարբեր իրավապահ մարմիններին այն մասին, որ նա իբր աշխատավարձ չի ստանում և հավելյալ գումար է տալիս կենտրոնի այն ժամանակվա տնտեսական գծով տնօրենի տեղակալին՝ ամեն անգամ նշելով տարբեր թվեր` 20000-ից մինչև 50000 դրամ ամսեկան: Եզակի սթափ եղած ժամանակ երբ որ հարցրել ենք իրողության մասին նա մեղանչել է, որ իբր հարբած է եղել, չի հիշում ինչ է ասել, ու որ նման բան չկա: Նաև խիստ կասկածելի է նրա տառաճանաչ լինելը և մեզ պարզից էլ պարզ է , որ բողոքը նա ինքնուրույն ի վիճակի չէր գրել, ավելին՝ հնարավոր է նաև, որ բողոքի որոշ կետերին առհասարակ  ծանոթ չի: 

 

 

 

 

 

 

 

Այս ամենի հիմքում վենդետա է, որի հեղինակը կենտրոնի կոլեկտիվի կողմից պաշտոնապես անվստահության արժանացած բուժգծով տնօրենի տեղակալ Արտյոմ Թադևոսյանն է:

Ընդլայնված բժշկական խորհրդի որոշումը նրան անվստահություն հայտնելու մասին առկա է կենտրոնի քարտուղարությունում, անհրաժեշտության դեպքում կարող ենք կրկնօրինակները տրամադրել:

Ա. Թադևոսյանը ևս` տեղեկանալով այդ որոշման մասին (քանի որ նա չցանկացավ բուժխորհրդի նիստին ներկա լինել), բացահայտ և բարձրաձայն սպառնացել է «քարը քարին չթողնել կենտրոնից», ինչպես նաև քրեկան պատասխանատվության ենթարկել բժշկական խորհրդի անդամներին, որից հետո գնացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդի:

Ա. Թադևոսյանի համար դժվար չէր կազմել գրագետ դիմում իրավապահ մարմիններին, քանի որ նախքան մեր կենտրոն գալը նա երկար տարիներ զբաղեցրել է Սիսիան ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, որը և բարեհաջող հասցրել է սննկացման և լուծարման եզրին:

Մենք ` կենտրոնի բժիշկներս, չենք կարող տեղյակ լինել կենտրոնի տնտեսական գործունեության մասին:

 

 

 

 

 

 

 

Մեզ համար ավելի կարևոր է, որ մեզ մոտ ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները մեր մասնագիտական գործունեությունը ծավալելու և կարևոր գիտական նախագծեր իրականացնելու համար:

Սակայն ենթադրում ենք, որ առողջապահության համակարգի ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպության համալիր  ստուգումները ի հայտ կբերեն նմանատիպ պրոբլեմներ, հաշվի առնելով որ այդ կազմակերպությունները գործել են նախկին իշխանությունների կողմից ստեղծված պետական ռեկետի և կոռուպցիայի պայմաններում, որից ձերբազատվելու համար մենք իրագործեցինք մեր թավշյա հեղափոխությունը՝ հավատալով Նիկոլին, որ վենդետա չի լինելու: Կրկնակի ցավալի է մեզ համար, որ արդեն նոր իշխանության ենթակա իրավապահ մարմինները հերթական անգամ թիրախավորել են մեզ՝ բժիշկներիս:

Եթե կարելի է պաշտոնապես ներել դատաիրավական համակարգի նախկին սխալները, թեկուզ և նրանք լինեն ճակատագրական կամ հանցավոր, ապա ինչու չի կարելի ներողամիտ լինել մեր հանդեպ և մեր համագործակցությունը սկսել անցյալի տհաճ բծերից մաքրված:


Հարգանքներով `         

 

Այրվածքային բաժանմունքի վարիչ՝   Կ. Յու. Բաբայան   

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝  Հ.Հ. Ասլանյան       

Լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ՝ Դ.Ս. Գրիգորյան  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее