
Life.panorama.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել է Գոռ Վարդանյանը, ով այսուհետ պետք է համակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Կայքիի հետ զրույցում Գոռ Վարդանյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում, բայց նաեւ լիովին գիտակցում է անելիքները.
«Սպորտի բնագավառում ես բավականին մեծ հաջողությունների եմ հասել, եւ մեր ֆեդերացիան էլ բավականին ակտիվ է աշխատել ու աշխատում, այն բազմիցս առանձնացել է իր գործելաոճով: Իսկ այս պաշտոնում ես կկենտրոանացնեմ իմ ողջ ուժերն ու փորձս կծառայեցնեմ, որպեսզի մյուս սպորտաձեւերն էլ զարգանան, Երեւանում էլ սպորտային կյանքն ավելի եռանդուն լինի: Ընտրարշավի ժամանակ էլ եմ ասել, որ ամեն մեկս պետք է հարց տանք, թե ինչի ենք պատրաստ մեր երկրի, մեր քաղաքի բարելավման համար: Ես փորձում եմ լինել մեր քաղաքապետի կողքին եւ միասնությամբ հաջողությունների հասնել: Այո, այս պաշտոնն ինձ համար սպասված էր, որովհետեւ նման առաջարկ քաղաքապետից ստացել էի, ինչի համար շատ ուրախ եմ եւ շնորհակալ վստահության համար»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


