▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս լուսաձայնային նռնակներ չի կիրառվելու խաղաղ ցուցարարների դեմ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ոստիկանությունն այլևս չի օգտագործելու լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ, ցույց ցրելու համար չեն կիրառվելու, դրանք կօգտագործվեն միայն քրեական տարրերի վնասազերծման համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեկ հանդիպում եմ ունեցել ոստիկանապետի՝ Վալերիյ Օսիպյանի հետ, և երկար քննարկումներից հետո եկել ենք եզրահանգման, որ լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվելու ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»,-հայտարարել է  Ալեն Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ 2008 թ. մարտի մեկին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ պատգամավորն ասել է, որ բազմաթիվ անգամներ Խորենացի փողոցում, Բաղրամյան պողոտայում այդ նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով շատ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее