▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդպիսի հանրաքվեն պետականակործան գործընթաց է»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․

«Ադրբեջանին միջանցք հանձնելու նպատակով գործընթացը կոչվեց «թրիփ» և հանձնվեց միջանցքը։ Հիմա Ադրբեջանի հաջորդ պահանջը պետք է կատարել՝ քանդել գործող, այսօրվա եղած, իրական Հայաստանի իրավական հենքը, պետության իրավական ողնաշարը, այն է՝ Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս այդ հաջորդ ստորացումը որպես հաղթանակ վաճառել…Ահա՝ այն պետք է կոչել «Չորրորդ Հանրապետություն», այդպես լավ «կվաճառվի» ժողովրդի վրա։

Իրականում շարունակում եմ պնդել՝ ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։

Գնալ այդպիսի հանրաքվեի՝ պետականակործան գործընթաց է թե մերժման, թե հաստատման արդյունքում։ Ինչպես դուրս գալ այս ցուգցվանգից՝ 2026 թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է ընտրվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее