▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մուրճով տալու է ձեր գլխին, դուք շարունակեք լռել և ոչինչ չանել․․․Հռիփսիմե Առաքելյան

Այդ մուրճով տալու է ձեր գլխին, դուք շարունակեք լռել և ոչինչ չանել․․․Հռիփսիմե Առաքելյան

Կարդացեք նաև՝ 

Մինչ հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի խրատական ելույթը ուղղված սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին, հարցը ավելի ինստիտուցիոնալ լուծում է ստանում: Փաշինյանի հակահայկական գրոհը շարունակվում է:

Արմլուր.am-ը տեղեկացել է, որ ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը։ Թղթի վրա՝ բարձրագոչ ձևակերպումներ՝ պետականության ամրապնդում, գեղագիտական չափորոշիչներ, միջազգային հարթակներում ներկայություն։ Բայց իրականում սա հերթական փորձն է մշակութային դաշտը դարձնել իշխանության կամքի գերին։

Եթե հիշենք վերջին տարիների միտումները, «Իրական Հայաստան» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվեց մեր պատմությունից հրաժարվելու խորհրդանիշի։ Մինչև հիմա մեր աչքի առաջ Արարատ լեռը հանվեց անձնագրերի կնիքներից, և հասարակության մեջ լուռ վախ կա, որ վաղը նույնը կլինի նաև զինանշանի հետ։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ կտրելով ազգային պատմական հիշողության շարունակականությունը։

Այժմ նույն գաղափարախոսությունն արդեն փորձում է թելադրել՝ ինչն է «ճիշտ» գեղագիտություն։ Հայեցակարգում նշվում է․ «պետականության զարգացումը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի խրախուսում»։ Թարգմանաբար սա նշանակում է, որ ցանկացած ներկայացում, փառատոն, ցուցահանդես կամ մշակութային միջոցառում պիտի համապատասխանի «Իրական Հայաստանի» պետականորեն սահմանված պատկերացումներին։

Քաղաքացի Ռուբեն Ղազարյանի խոսքերը՝ հենց նախագծի տակ գրված, դիպուկ են․ «Գեղագիտության մեջ “պետք” բառն ավելի հակագեղագիտական է, քան հայեցակարգում նշված ցանկացած հակագեղագիտական դրսևորում։ Գեղագիտությունը այս կամ այն ձևով չի կարող պարտադրված լինել»։

Սակայն փաստաթուղթը ոչ միայն պարտադրում է, այլ նաև փորձում է խմբագրել մշակութային կյանքը։ Այլևս ոչ թե ազատ ստեղծագործական միտքն է որոշելու, թե ինչ է «Հայաստանի գեղագիտությունը», այլ պետական հանձնաժողովը, որը կդասակարգի՝ որն է իրական, իսկ որն՝ անիրական։

Արդյունքում ստանում ենք վտանգավոր սցենար․ պետությունը ոչ միայն զբաղվում է պատմության վերաշարադրությամբ և ազգային խորհրդանիշների հեռացմամբ, այլ հիմա էլ փորձում է «արտադրել» մշակութային ճաշակ։ Իսկ այն պահից, երբ արվեստը դառնում է իշխանական փաստաթղթի հավելված, մենք ստանում ենք ոչ թե մշակույթ, այլ քարոզչական արտադրանք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее