▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ կիսաանգրագետ տհասները». Գագիկ Սուրենյանը զայրացել է

ԱԻՆ  «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Բնապահպանության նախարարությունը պարզել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա:
Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները չեն մտածում, թե ինչ են թողնում իրենց սերունդներին, Երևանը ուզում են դարձնել քարե անապատ: Այդ կիսանգրագետ տհասները անգամ չեն հասկանում ինչ լուրջ կլիմայական փոփոխությունների ռիսկերով է հղի կանաչ տարածքների ոչնչացումը: Գրեմ, թող հասկանան: Կանաչ տարածքների ոչնչացումը` առաջինը, քաղաքում մեծացնում է թթվածնաքաղցը, երկրորդ` կրկնակի անգամ մեծանում է ուժեղ շոգերի կամ ուժեղ ցրտերի, ուժեղ քամիների, տեղատարափ տեղումների և այլ կլիմայական էքստրեմումների հավնականությունը: Ողջ աշխարհը պայքարում է բնության արհավիրքների դեմ, իսկ մենք, մեծացնում ենք արհավիրքներին դիմագրավելու ռիսկերը: Սա լուծման կարիք ունեցող հրատապ խնդիր է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее