▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյանը խոսել է ժողովրդին դեմ գնալու մասին

168.am-ը գրում է. ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իր խոստման համաձայն որոշել է մանդատը վայր դնել: Դիտարկմանը, թե պատգամավորը պետք է իր խղճով առաջնորդվի, և մանդատ վայր դնելու պահանջը հակասահմանադրական է, նա արձագանքեց. «Դուք կարծում եք` ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի` եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»: 

 Անդրադառնալով հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո ի՞նչ գործունեություն է ծավալելու, Վարդանյանը պատասխանեց. «Ծավալում եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեություն»,- ասաց նա: Հարցին` չի՞ փոշմանել, որ ժողովրդին դեմ է գնացել, նա պատասխանեց. «Եթե դուք կարդաք իմ ելույթը, այնտեղ ամեն ինչ ասված է` ժողովուրդը նաև ես եմ: Այդքան ասում եք` հայ ժողովուրդ, հայ ժողովուրդ, ժողովուրդը նաև ես եմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее