▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղցանները 1 ժամում ուտելու համար հրացանով մարդ կանգնեցնե՞ն.Արա Ասոյանը՝ թունավորումների մասին

«Արարատի մարզի դպրոցներից մեկում թունավորման հետևանքով  46 աշակերտ հիվանդանոց տեղափոխվեց, պատճառը նրբերշիկն է եղել:Բոլորը դուրս են գրվել առողջացած: Թունավորումն այդքան ծանր և խորը չէր, երեխաները խնդիրներ չեն ունենա, բայց խնդիրներ կունենան այդ բիզնեսով զբաղվողները, պետք է այնպես անել, որ նրանք այլևս այդ գործով չզբաղվեն»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպամն ժամանակ խոսելով վերջերս արձանագրված թունավորման դեպքերի մասին՝ ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Բժշկի խոսքով՝ թունավորումների դեպքերը կարելի է բաժանել երկու խմբի՝ որտեղ կա մարդկային գործոն, և որտեղ չկա մարդկային գործոն:

«Օրինակ` Շիրակի մարզում գործ ունենք ջրատարների մաշվածության հետ: Այդտեղ պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է ավելի շատ դրված, ոչ թե Առողջապահության նախարարության: Եղել է նաև թունավորում՝ հարսանիքի ժամանակ, շոգի հետևանքով, երբ Երևանում օդի ջերմաստիճանը շատ բարձր էր: Աղցաններ են պատրաստում, հիմա ներկաների ամեն մեկի վրա հնարավոր  չէ չէ՞ մեկ հոգի կանգնեցնել ու հրացան պահել, ասելով՝ 1 ժամվա ընթացքում կե՛ր աղցանը»,-նկատեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը:

Արա Ասոյանի տեղեկացմամբ՝   այս տարի թունավորումների դեպքերը նախորդ տարվա համեմատ շատ են եղել:

Անի Կարապետյան

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ Հանրապետությունում վերջերս արձանագրված թունավորման դեպքերի մասին:
Արարատի մարզի դպրոցներից մեկում թունավորման հետևանքով  46 աշակերտ հիվանդանոց տեղափոխվեց, պատճառը նրբերշիկն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее