▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելորդ է խոսել բարեկրթության մասին, երբ ինչ-որ անծագում երևույթ կարող է որևէ հոգևորականի համեմատել Բեն Լադենի հետ». Բագրատ Սրբազան

«Քաջալերում եմ ընդդիմությանը՝ բարեկրթության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով ԱԺ-ում ընդդիմության մասին։ «Ստախոսության մասին քիչ խոսեն, գործեն այնպես, ինչպես պատկերացնում են՝ գործելն ինչպես է լինում։ Այն պայմաններն ու թեմաները, որ առաջարկում են իշխանական խմբակցության անդամները, պարզապես սուտ են, կեղծ։ Ավելորդ է խոսել բարեկրթության, բարոյագիտականի մասին, երբ տեսնում ենք, թե ինչպես խորհրդարանի ամբիոնից ինչ-որ անծագում մի երևույթ կարող է որևէ հոգևորականի համեմատել Բեն Լադենի հետ»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ պետք է աջակցել ԱԺ ընդդիմությանը։

***

«Իշխանությունները 2018թ․ սկզբներից սկսած արդեն 8 տարի շարունակաբար փորձել են այս կամ այն ճանապարհով հալածանքի ենթարկել Վեհափառ հայրապետին, հայ եկեղեցին։ Հիմա եկել են հանգել եկեղեցու բարենորոգման կետին՝ մոռանալով իրենք իրենց բարենորոգելու մասին, որի ճանապարհը էլ չունեն»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Կառավարության 2026-2031թթ․ ծրագրում եկեղեցու բարենորոգմանն հետ կապված դրույթին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ «Իսկ եկեղեցին իր բնական ընթացքով շարունակելու է կյանքը՝ լինելով այն վերջին խրամատը մեր այս փլված կյանքի մեջ, որը նաև պատճառ է լինելու մեր վերհառնման... Եվ սա շատ հակասահմանադրական է․ այ սա է ահաբեկչությունը։ Եվ ես ասել եմ դատարանում, որ մենք ոչ թե ահաբեկիչներ ենք, այլ հակաահաբեկիչներ, մենք դուրս ենք եկել ահաբեկություն իրականացնողների դեմ, իրենք են ահաբեկիչները, որոնք ահաբեկել են ամբողջական իմաստով մեր ազգը, մեր երկիրը, մեր սուրբ եկեղեցին, բոլորին, պարզ քաղաքացիներին են ահաբեկում»,- շարունակեց Սրբազանը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее