▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի ազնիվ չէ՞ր՝ մանդատը վայր դներ ու տղավարի միանար շարժմանը․․․Կարմեն Դավթյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրող Կարմեն Դավթյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ական  պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմ քվեարկությանը:

 

«Հլը մի հատ եկեք՝
-Ճանճերն ու կոտլետները դնենք իրենց տեղը․․․
-Ցոլակյա՜ն․․․գեներալ-լեյտենանտ․․․ բա՜րձր է հնչում
-Ֆելիիի՜քս․․․ /գրողը տանի Ձերժինսկու հետ ասոցիացիան/ 
-ԿԳԲ-ի դպրոցի կարկառուն ներկայացուցիի՜չ
-ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաաա՜․․․
Հիմա հարցեր՝ մտորելու համար․
ա/․Ինքը դրանով իրեն ու իր ուսադիրնեներն-անցած ուղին չդավաճանե՞ց, պատահաբար, առաջին հերթին՝ թքելով իր մուդիրի վրա․․
բ/․Եթե մարդն այդքան բանի ընդունակ է, էլ ինչի է ընդունակ․․․ 
գ/․Ինչով է նա ժողովրդական շարժմանն օգնելու, բացի իր թիմի նկատմամբ դավաճանությունից
դ/Իր թիմին դավաճանողը կդավաճանի մնացածի՞ն էլ, թե՝ չէ՞․․․․․․
գ/․Հա չմոռնանամ՝ ինչպես է նա «տեղ» գտնելու /ԱԱԾ-ի շեֆ են չէ՞ «տալու» իրեն, թե օգտագործելու ու «գցիր՝ ձորը» անեն/ նույն հարթակում Լեւոն Բարսեղյանի, Դավիթ Սանասարյանի եւ մնացած  «նանո» տղերքի կողքին․․․ վերջիններիս սիրտը չի նեղվելու՞ նրա ԿԳԲ-շնիկ ներկայաթությունից․․․ թե ցանկացել են Ռուսաստաին ռեւերանս անեն․․․ 
դ/․Ավելի ազնիվ չէ՞ր՝ Ֆելիքսը Ան-դերժինսկի՝ Աղվան Վարդանյանի նման տղա գտնվեր, ասեր՝ սիրում եմ էդ անիծվածին սիրո ու համերշխության հեղափոխությանը, գիշերները ԿԳԲ-ական քունս չի տանում, մանդատս վայր եմ դնում, գնամ նոր՝ «անԿաԳեԲե»․․․ Բե՜-Բե՜-Բե՜՝ սեր անեեեե՜մ
-Ու տղավարի միանար շարժմանը․․․
Հ․Գ․ Թե չէ՝ էսպես․․․»:

Կարդացեք նաև՝ Ֆելիքս Ցոլակյանը կդիտարկվի որպես ԱԱԾ ղեկավարի թեկնածու. Արարատ Միրզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее