yerkir.am-ը գրում է. Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում: Կայքի տեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության մեջ է մտել Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների հետ: Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային: Կատարվածի վերաբերյալ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Հայրապետյանից: «Հազար անգամ ասել եմ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- ասել է նա: Բնակիչները Հայրապետյանին հորդորել են ոտքով անցնել ճանապարհը, սակայն նա չի համաձայնել: «Սաղ քաղաքը ոտքով է քայլում, դուք էլ քայլեք»,- դիմելով Հայրապետյանին` ասել է ցուցարարներից մեկը:
Տեսանյութում, որ վերցված է համացանցից, երևում է, թե ինչպես է Հայրապետյանը բանակցում բնակիչների հետ:


