▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվել են ԲՍՓ համակարգի մի շարք աշխատակիցներ

Բժշկասոցիալական փորձաքննության  համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են  գործակալության տարածքային բաժինների  9 աշխատակից:

Ազատվածների թվում  երեքը  բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:

Նշենք, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:

Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը:

Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի հանձնարարությամբ,  նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության

սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее