ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել. «Բայց օդանավակայանը փակելով, հազար տեսակ հարց կա, էս ինչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ:Բացի պարալիզացնելուց երկիրը, այլ վտանգներ չեմ տեսնում։ Հասկանում եմ ժողովրդի պահանջները: Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ»:
Այն հարցին`արդյոք մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն հնարավոր է պառակտվի, Ալիկ Սարգսյանն ասել է.
«Առայժմ նման բան չի տեսնում և չեմ էլ մտածում: Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»։
Ալիկ Սարգսյանը չի ցանկացել խոսել և գնահատական տալ ՀՀԿ պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմ քվեարկությանը.
«Ամեն դեպքում ես չէի անի: Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»:


