▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ ջութակահարը Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը դեռ չի սովորել

Հուլիսի 4-ին մեկնարկած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը մոտենում է ավարտին: Այն հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կամփոփի աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Հանդես կգա նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Յոհաննես Բրամսի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից:

«Մեծ պատիվ է այս հրաշալի, արևային ու մշակույթով հարուստ երկրում գտնվելը»,-լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց Վենգերովը:

Լրագրողները նրան հիշեցրին իր խոստման մասին՝ սովորել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:

«Տարիներ առաջ կատարեցի այն, բայց դեռ չեմ սովորել»,-պատասխանեց ջութակահարն ու հավելեց.

«Երիտասարդ եմ, կհասցնեմ, ամեն ինչ առջևում է»:

Մաքսիմ Վենգերովը  իսրայելցի ջութակահար է։ Ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ 2 «Գրեմմի»։

2007-2011 թթ. ուսումնասիրել է դիրիժորություն։ Այս ասպարեզում իր առաջին դասերը վերցրել է պրոֆեսոր Վահագն Պապյանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее