Նոր անդրանիկներն ու չաուշներն արդեն ծնվել են, մեծանում են…ճշմարիտ մտքեր՝ 82-ամյա Ժորա պապից
Կազակաշեն․ սա մի վայր է, որտեղ բոլոր մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, հիանալ հրաշալի տեսարանով, նռնենիներով ու թզենիներով, օգտվել այգու բարիքներից և երկար նայել Արաքսին։
Մեղրիի բարձունքում փռված այգու տերը՝ 82-ամյա Գեորգի (Ժորա) Մկրտչյանը, 2011-ին Սանկտ Պետերբուրգից վերադարձել է ծննդավայր և հիմնել իր մանության երազանք «դղյակն» ու դրախտ այգին։ Ավելի քան մեկ տասնամյակ է պահանջվել Ժորա պապից տարածքը քարերից, մոլախոտերից, փուշ ու տատասկից մաքրելու, այգու վերածելու համար:
Գեորգի պապը մի երազանք ունի. Հայաստանն էլ իր այգու պես ծաղկի: Դրա համար, նրա համոզմամբ, բավական է միայն, որ հայերը համախմբաված լինեն, իրար հարգեն, սիրեն:
Տեսանյութը՝ Marz News-ի