▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստանայից Երևան թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

 

Աստանայից Երևան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաու քաղաքում` ուղևորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին հայտնել Է «Sputnik Ղազախստան» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:

Ըստ գործակալության տեղեկատվության, միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 30-ին ժամը մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին):

Չվերթի ուղևորուհին երկու անգամ իրեն վատ Է զգացել ինքնաթիռում, որն արդեն գտնվում Էր օդում, և օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել վայրԷջք կատարել Ակտաուի պահեստային օդակայանում՝ Ղազախստանի հարավ-արևմուտքում: Ուղևորուհուն, որի վիճակը շուտով լավացել Է, զննել են բժիշկները, և ինքնաթիռը շարունակել Է չվերթը:

«SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաուում ուղևորուհու վատ ինքնազգացողության պատճառով: Օդանավում եղել Է 86 ուղևոր, ուշացումը կազմել Է 1 ժամ 40 րոպե»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее