«Շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: Ասպիրանտուրան համարվելու է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանը: Այն կհաջորդի բակալավրիատին և մագիստրատուրային»,-այս մասին այսօր հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը։
«Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան, ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, համարվում է հետբուհական մասնագիտական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագիծը եկել է հենց այս բացը լրացնելու: Երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ՝ որպես 3-րդ աստիճան»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։
Նրա փոխանցմամբ՝ ասպիրանտուրայում ատենախոսությունը պաշտպանելուց հետո ստանում եք գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այն համարվում է առաջին աստիճանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում


