▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ Սամվել Ալեքսանյանի քրոջը պատկանող սուպերմարկետում

 

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն նշված սուպերմարկետի աշխատակիցները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանի հետ զույցում ասում էին, որ 2-րդ հարկ՝ Հագուստների բաժին, ահը սրտներիս ենք մտնում: Տևական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները: Ով ոնց ուզում սարքում է: Հարյուր անգամ ասել ենք, որ դեմն առեք, սակայն ասած, չասած մի հաշիվ է: Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ մարդիկ չտուժեցին, բայց դա այս անգամ: Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի քրոջը և քրոջ որդուն՝ Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին: 
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն նշված սուպերմարկետի աշխատակիցները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանի հետ զույցում ասում էին, որ 2-րդ հարկ՝ Հագուստների բաժին, ահը սրտներիս ենք մտնում: Տևական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները: Ով ոնց ուզում սարքում է: Հարյուր անգամ ասել ենք, որ դեմն առեք, սակայն ասած, չասած մի հաշիվ է: Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ մարդիկ չտուժեցին, բայց դա այս անգամ:

Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը և քրոջ որդուն՝ Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին: 


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее