▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 02:30-ի սահմաններում Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «որովայնի և մարմնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Աջափնյակ վարչական շրջանից իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Խաչատրյանը, 23-ամյա Ռոման Սարգսյանը և 25-ամյա Գոռ Վարդանյանը: Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել ժողովրդին հայտնի «Կվարտալ» թաղամասից: Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում են իրենց հսկողության տակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее