▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա և փորձել այրել

Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին Արավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա:

Իր սև գործը անելուց հետո անկոչ հյուրը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին: 

Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ա. Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее