▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Զեյնալյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է համացանցում տարածված այն տեղեկությունը, թե նա հրաժարական է ներկայացրել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի ընկերներ, Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում:

Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նա:

 

 

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո  տեղեկություն էր տարածվել, որ առաջիկայում հրաժարական կներկայացնեն նաեւ Տնտեսական զարգացումների եւ ներդրումներրի նախարար Արծվիկ Մինասյանն ու Արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее