▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը վերջնաժամկետ է ներկայացրել՝ մինչև վաղը, 20:00-ն

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի հետ կապված քննարկումների շրջանակներում դիմում եմ ձեզ առաջարկությամբ եւ խնդրանքով գրավոր ներկայացել ինձ ձեր տեսակետները եւ առաջարկությունները մինչեւ վաղը՝ 20։00։

Նամակները խնդրում եմ ուղարկել ՖԲ-ի անձնական նամակով։

Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել ձեր առաջարկությունները, եթե՝

  • նրանց հիմքում ընկած լինեն հղումները օրինագծի կոնկրետ հոդվածների կոնկրետ դրույթներին
  • նրանք պարունակեն հստակեցված հիմնավորումներ
  • զերծ մնաք այլ կարծիք ունեցող կողմին վիրավորական գնահատականներից։

Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»:

Ենթադրելի է, որ ներկայացվող առաջարկները հիմնավոր եւ ընդունելի համարվելու դեպքում կարտացոլվեն օրենքի նախագծում:  

Ազգային ժողով հասած օրենքի նախագիծը բազմաթիվ ընդդիմախոսներ ունի տարբեր մասնագիտական շրջանակներում: Շատերը դա վտանգավոր են համարում՝ ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ:  

Արմեն Աշոտյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее