▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում որդին դաժանաբար սպանել է հորը

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. «Ճիշտն ասած՝ չգիտեինք՝ ով է  սպանությունը կատարել, բայց հետո լսեցինք, որ ոստիկանները  իմացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ․․․»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա են նկատել մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, պարեկները կարողացել են բռնել նրան։ Պարզվել է, որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее