
«Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը կալանավորվել է:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդութունը և երկամսյա կալանքի տակ է վերցրել պատանդառու Աբգար Հովիկյանին։
Armlur.am-ի տեղեկություններով` հաշվի առնելով, որ պատանդառուն վիրահատության է ենթարկվել միջնորդություն է ներկայացվել, որ նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»։
Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ պահել: Կատարվածը «կենցաղային հողի վրա էր»: Արգամի կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, եւ այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տնից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, եւ մի երեխայի:
Հավելենք նաև, որ Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:
Կարդացեք նաև` Պապան ասումա՝մի անգամ թռար վրիցս, 2-րդն էլ չեմ ների. պատանդառուն հրապարակել է նախկին կնոջ հետ նամակագրությունը
Խաղամոլ էր, ուռող ու խաբեբա. պատանդառուի նախկին աները մանրամասներ է պատմում


