aravot.am-ը գրում է. ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի որդուց՝ Արգամ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, էլ նրանք հաճախ չեն հանդիպում: Նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, սխալ տեղեկություններ են»:
Արգամ Աբրահամյանից հետաքրքրվեցին նաեւ՝ Հովիկ Աբրահամյանը հանդիպե՞լ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նա պատասխանեց, որ տեղյակ չէ, բայց հնարավոր է. «Ի՞նչ կա որ»: Արդյոք Հովիկ Աբրահամյանին նոր պաշտո՞ն են տալու՝ որդին ասաց, որ իրեն նման հարցեր չտան, բայց նշեց՝ պաշտոն ստանալուն խանգարող հանգամանքներ չկան:
Մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանի ընտանեկան բիզնեսները դեռ վտանգի տա՞կ են՝ Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ: Վտանգ չի էլ եղել, որ անցնի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


