▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելիս ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է նրա խաչը. պաշտպան

armtimes.com-ը գրում է. Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Կյուրեղյանի խաչը:
Այս մասին այսօր մեր զրույցում հայտարարեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որը երեկ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալին: «Հունիսի 28-ին՝ բռնության ենթարկվելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Արեգ Կյուրեղյանի խաչը, հիմա մենք պահանջում ենք, որպեսզի խաչը վերադարձվի: Բացի դա՝ սա գնահատում ենք, որպես բացահայտ ենիչերիական վարքագիծ: Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ենիչերիները քրիստոնեական բնակչությանը դավանափոխություն անելու նպատակով հենց նման քայլերի էին դիմում՝ խաչը պոկում էին եւ այլն»,- ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է Արեգ Կյուրեղյանի առողջական վիճակին, ապա նա փոխանցել է, որ նրա վիճակը նորմալ է, խնդիրներ չունի:
«Մի քանի օր առաջ իրեն այցելել է դատական բժիշկ, որպեսզի զննի եւ հավանաբար դատաբժշկական փորձաքննություն նշանակի, սակայն Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է զննության ենթարկվել»,- մեր զրույցում ասաց Շուշանյանը:
Վերջինիս ավելի վաղ տեղեկացրել էր հետեւյալը. «Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավելի հարվածներ է ստացել ոստիկանների կողմից, եւ այդ ամենն արձանագրվել է նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից»:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее