Արդվիի հիմնական դպրոցն առաջին դասարանցի կունենա միայն 2020 թվականին, այն էլ, եթե ընտանիքը գյուղից չտեղափոխվի:
Այս ուսումնական տարում երկու աշակերտ կավարտի դպրոցը, որից հետո երկու տարի առաջին դասարան ընդունվող Արդվիում չեն ունենա:
Արդվու հիմնական դպրոցում ընդամենը 18 աշակերտ է սովորում: Խնդիրը սակայն միայն աշակերտների թվի մեջ չէ: Դպրոցը չունի քիմիայի ուսուցիչ: Ընդամենը երեք ժամ դասավանդելու համար մասնագետները հրաժարվում են հասնել գյուղ:
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում


