▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

 

 

 

 

 

 

 

«Հարգելի գործընկերներ
Հայտնում եմ, որ տարածված լուրերը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար հերքել էր լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել էր ֆեյսբուքյան իր էջում:

 

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո  տեղեկություն էր տարածվել, որ առաջիկայում հրաժարական կներկայացնեն նաեւ Տնտեսական զարգացումների եւ ներդրումներրի նախարար Արծվիկ Մինասյանն ու Արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը:


Կարդացեք նաև՝

Արտակ Զեյնալյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

«Դուք Կառավարության նիստին եք». վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև

 Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее