▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել:
Այսպես.
Նա ասել է, որ իր` ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին:
Բայց Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ եղել է ԱԱԾ-ի գործակալ:
Հետևաբար, ինքը մասնակցում էր ընդդիմության անդամների սպանություններին:
Հետևաբար, եթե ինքը, բացի ԱԱԾ-ի գործակալ լինելուց նաև ընդդիմադիր էր, ապա ինքը մասնակցել է իր սպանությանը, հետևաբար` ինքնասպան է եղել:
Այ, սենց դավաճան վիճակ, հետո էլ ասում են՝ էս մարդուն նոյեմբերի 9-ին ուզում էին սպանեին, փաստորեն արդեն մեռած ա էղել»:

***

«Ասում եք՝ մեր ժողովրդավարությունն այնպիսինն է, որ ԵՄ-ն մեզ գրկաբաց ընդունելու է։ Մենք մի երկիր ենք, որտեղ մարդուն հայտարարության համար երկու տարով կալանավորում են»,- ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ակնկալելով լսել Արարատ Միրզոյանի կարծիքը ՀՀ-ում ժողովրդավարության ներկայիս վիճակի վերաբերյալ։
Իր պատասխանում Միրզոյանը զուգահեռներ է անցկացրել՝ կրկին հիշելով նախկիններին․ «Տիկի՛ն Վարդանյան, իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին։ Մարտի 1 է եղել, ընտրությունների արդյունքները տարիներ շարունակ կեղծվել են։ Մենք կարո՞ղ էինք մեզ թույլ տալ այնպիսի բառամթերք, ինչպես հիմա են օգտագործում։ Ձերոնց իշխանության ժամանակ կարո՞ղ էր լինել ընդդիմություն, որն այսքան մեդիառեսուրս ունենար։ Էս ի՞նչ հեքիաթ եք պատմում, իմ ապրած կյանքը եկել, ինձ եք պատմո՞ւմ»,- ասել է Միրզոյանը։
«Այո՛, նախկինում լավ չէր, սխալ էր, բայց դա նշանակում է, որ հիմա պետք է այսպես վարվե՞ք»,- արձագանքեց Վարդանյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее