«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հայտարարում է պաշտպանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո։ «Գլխապտույտներ ուներ, ահավոր գլխացավեր, աչքերի բիբերը վերեւ էր եւ խոսակցականը դանդաղ էր»,- «Ա1+»-ին ասել է պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկուղում «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների՝ այդ թվում Արայիկ Խանդոյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել: «Հարվածներ է հասցվել գլխի շրջանում, գլուխը շոշափեցի ուռած տեղեր կային, թեեւ ՔԿՀ-ն նշում է, որ արտաքին զննություն են իրականացրել: Այո, արտաքին զննությամբ երեւում է միայն իմ պաշտպանյալի մարմնի վրա առկա վնասվածքները, բայց ներքին զննություն չի իրականացվել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


