▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել

armtimes.com-ը գրում է. Կառավարության  մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Այն կառավարությանը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, վաղը:

Մարզպետին հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն գործադիր մարմնից չհաջողվեց ստանալ:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: Ճշտելու՝ արդյոք իրեն մարզպետ աշխատելու առաջարկ արվել է, զանգահարեցինք վերջինիս: Գրիգորյանի հեռախոսահամարը, սակայն անհասանելի էր:

Զանգահարեցինք նաեւ նրա վարորդին, սակայն վերջինս նշեց, որ ոչ մի կերպ չենք կարող խոսել Գրիգորյանի հետ, քանի որ ինքն իրենց տանն է, Գրիգորյանն՝ իրենց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее