▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում ծնողների ներկայությամբ վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Լիաննա Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի ենթարկվելուց հետո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգոր Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արամ Անտոնյանը՝ իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее