▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի կալանքի մասին որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել. փաստաբան

Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան, Պավլիկ Մանուկյանին և Մխիթար Ավետիսյանին կալանավորելու մասին որոշումները կբողոքարկվեն սահմանված ժամկետում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Հարցին, թե միջնորդություն ներկայացվե՞լ է Պավլիկ Մանուկյանին և Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Արամ Մանուկյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին: ԱԱԾ-ն մերժել էր միջնորդությունը՝ ասելով, որ իրենց տիրույթում չէ, այլ ՔԿՀ-ի, սակայն այդ հարցով դեռևս պատասխան չեմ ստացել նախարարությունից  և քրեակատարողական վարչությունից»:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով`«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ կալանավորման որոշումը քաղաքական է. «Օգոստոսի 2-ին ներկայացվել է 20-ից ավելի միջնորդություն վարույթ իրականացնող մարմնի կողմից, և ուշագրավ է, որ որևէ դեպքով դատարանները ոչ մերժել են, ոչ էլ թույլատրել են գրավի կիրառումը, ինչը ցույց է տալիս, որ այստեղ քաղաքական պատվեր է եղել»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее