▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները

Թարմացում․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր տեղի ունեցած վթարին, շնորհակալություն է հայտնել անհանգստության համար ու նշել, որ ծնողների կյանքին վտանգ չի սպառնում։

Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները. նրանք «Ֆորդով» բախվել են քարով բարձված բեռնատարին,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Մինասյանի ծնողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее