
Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի քույրը` Գայանե Եղոյանն այսօր որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու մարտական անունով՝ Մոնթե: Նշենք, որ Asekose.am-ի ունեցած տեղեկություններով` Գայանեն երկար տարիներ երեխա չէր ունենում:
Հիշեցնենք, որ Բենիամին Եղոյանը, Թալիշի թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար, իր տանկի վրա ամրացրել էր եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել էր նաև իր տանկը: Հավելենք, որ Բենիամինը 25 տարեկան էր:


