▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապուշ, տխմար»․ Հիմա ու՞մ է արձագանքում Աննա Հակոբյանը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հակոբյան Աննա՛, ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, եւ ինչ եք արել»  

Այս հարցը իրենց հեռավոր գեղից իր գեղցու ակցենտով եւ տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղղում է ինչ-որ մեկը՝ անունն էլ չգիտեմ։

Նա ակնարկում է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները չեն ծառայել իրենց նպատակին, գրպանվել են, յուրացվել են, ու չգիտեմ` ինչ։

Նա այնքան տառաճանաչ չէ, որ օգտվի «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքէջի Հաշվետվություններ բաժնից՝ եւ ստանա իր հարցի պատասխանը։ Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. հայաստանյան բաց աղբյուրներից օգտվելու համար նախ պետք է մաշտոցյան այբուբենն իմանալ։

Հատուկ անգրագետի համար եմ տեղադրում՝

Նվիրատվություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին` 1,000,000 $

Արձագանք պատերազմին` 733,465 $

 Աջակցություն COVID-19 համավարակի դեմ պայքարին` 302,278 $

Եղա՞վ 2 միլիոն դոլար։ Դե մնացածն էլ դու մտիր, հաշվիր, ապուշ։

Ու առհասարակ, առաջարկում եմ բոլորին, ովքեր 6-7 տարի է զառանցում են, թե հիմնադրամի գումարները յուրացվում են իմ կողմից, հավաքվեք, ձեր ճաշակով աուդիտորական ընկերություն վարձեք, ուղարկեք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ։ Մինչեւ վերջին լումայի ու ցենտի ճշգրտությունը մտցնեմ ձեր աչքը, այ անուղեղներ, որ բոլորին ձեր արշինով եք չափում։

Հ. Գ. Այստեղ կցում եմ մի քանի անդորրագրի «պատկերներ»։ Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որեւէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետեւ չի’ ստացել, տխմար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее