Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանի հետ համատեղ ուղիղ մեկ տարի առաջ տրվեց «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը:
Գորգագործ կանանց երգի ներքո ու Երևանի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ կապվեցին գորգի առաջին հանգույցները:
Վեց ամիս ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում գորգագործ վարպետներին հաջողվեց կյանքի կոչել այս նախագիծը, որն ինքնատիպ նվեր կդառնա մայրաքաղաքի հոբելյանին: «
Էրեբունի-Երևան 2800» գորգն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ սերունդներին պատմելով Հռոմից էլ հին քաղաք Երևանի պատմությունն ու հազարամյակների հաղթական ուղին


