▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհավատալի է. շենքը կառուցվեց

«Վերջին 10 տարում մեզ համար կարևոր միջոցառումը «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է, որն այս տարի նույնպես հաջող անցավ: Այն ամեն տարի Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին  ենք անցկացնում  և զուգահեռ պատրաստվում ենք հաջորդ տարվան, քանի որ այն ոչ մեկ ամսվա, ոչ էլ կես տարվա աշխատանք է: Հաջորդ տարի նախատեսում ենք անցկացնել Գորիս քաղաքում՝ հաշվի առնելով  2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք  ճանաչվելու հանգամանքը: Մեծ հույսեր ենք կապում մարզային թատրոնների հետ: Վանաձորում ու Գյումրիում վիճակը լավ է, ես նկատի ունեմ Կապանի, Գորիսի, Արտաշատի և Գավառի թատրոնները, որոնք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, ուստի պարբերաբար անհանգստացնում ենք մարզպետներին ու քաղաքապետներին: Գրեթե պատրաստ է Գավառի թատրոնի նոր շենքը, չնայած լավ կլիներ, որ որոշ աշխատանքներ ավելի լավ կատարեին.նորմալ փորձասենյակ պլանավորված չէ, կաթսայատունը վերևի հարկում է, թերի է նաև լուսավորման համակարգը: Չնայած այս ամենին՝ շենքն ու դահլիճը հրաշալի են: Ուտոպիայի նման մի բան է, մենք չէինք հավատում, որ այս շենքը կկառուցվի: Խոստացել եմ, որ առաջին ներկայացումը անհատույց կբեմադրեմ: Չեմ հրաժարվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ ասաց  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նրա խոսքով փառատոնները պետք է միշտ լինեն մարզերում, որովհետև շատ են անուշադրության մատնվել:

«Կարծում եմ՝ պետք է շարունակվի Արմեն Ամիրյանի կողմից առաջարկված «Մշակութային կանգառ» ծրագիրը: Երևանում ապրելով պետք է հիշենք, որ Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում: Ինձ համար հայտնություն էր Աբովյան քաղաքը, որը հրաշալի, կիրթ հանդիսատես ուներ, որոնց նմաններին հաճախ երազում ենք տեսնել Երևանում»,-նկատեց Հակոբ Ղազանչյանը:

Անի  Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее