▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական հարցերի չանդրադառնանք. Տեր Տարոնը՝ ՌԴ–ում տաքսի վարելու մասին

Անձնական հարցերի չանդրադառնանք. Տեր Տարոնը՝ ՌԴ–ում տաքսի վարելու մասին

***

«Ես հրաժարվեցի այդ կազմի հետ քննել իմ հարցը»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը, ով կանչվել էր Մայր Աթոռ։

«Ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական՝ առավել ևս իմ ծառայական և ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում այն՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես նախապես չէի թաքցրել, որ չեմ քննարկելու հարցը, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց վարքը քննելի է, այդքանը ասացի և դուրս եկա»,- ասաց Տեր Տարոնը։

***

«Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «չեք կարծո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում»։ «Տեր Արամն իմ ընկերն է, մենք միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից ենք եղել և մեր մտքերը վաղուց են հատվում։ Կարծում եք՝ Տեր Արամի մոտ գալու, նրա խնդիրը լսելու համար ինձ պիտի վարչապետը կանչե՞ր։ Դրա համար կարիք կա՞, որ ինձ որևէ մեկը հրավիրեր»,- ավելացրեց Տեր Տարոնը։

***

Ավելի վաղ, Հաղարծինի քահանա, նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոն քահանա Հունանյանը գրել էր. «Սիրելինե՛ր, վաղը՝ նոյեմբեր 4-ին, ժամը 15:00-ին կանչվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին»:

Հովհանավանքում «պատարագի» մասնակցած և անժամկետ արձակուրդում գտնվող Տեր Տարոն քահանա Հունանյանը ներկայացել է Մայր աթոռի դիվանատուն, սակայն հրաժարվել է մասնակցել է պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին, որտեղ պիտի քննվեր իր հարցը։ 

Ասում է՝ պատշաճ չի համարել, որ այդ հանձնախումբն այդ կազմով իր հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննի։ 

Լրագրողներից մեկը հետաքրքրվե՞ց՝ ճի՞շտ է արդյոք, որ այսքան ժամանակ ինքը ՌԴ–ում է եղել, վերադարձել է հոկտեմբերի 26-ից առաջ՝ Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ խմբ․) հրավիրած «պատարագին» մասնակցելու իշխանության հրահանգով։ Տեր Տարոնը պնդեց՝ առաջնորդվում է ոչ թե իշխանության հրահանգներով, այլ իր համոզմունքներով։ Ըստ նրա՝ մոտ 1.5-2 տարի անձնական խնդիրներով անժամկետ արձակուրդում է եղել, որն իրեն տվել է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ մինչև իր արձակուրդ գնալը։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее