Անձնական հակակրանքները մի փաթաթեք մյուսների վզին: Այսպիսի գրառում է կատարել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սամվել Հարությունյանին կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ նշանակելուց հետո առաջացած դժգոհություններին եւ քննադատություններին:
«Հարգելի ֆեյսբուքցիներ, շատ հնարավոր է, որ տասնյակ ու հարյուրավոր նշանակումներից որոշ նշանակումներ լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն, էդ նշանակումները լինեն սխալ ինչ-որ դեպքերում:

Բայց խնդրում եմ, մեղադրանքները լինեն կոնկրետ ու հասցեական: Դրանք բոլորը կուսումնասիրվեն: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում եւ կառավարության մակարդակով էլ է դա հայտարարվել, որ նույնիսկ նոր նշանակումների դեպքում մենք չունենք որեւէ կաշկանդվածություն՝ վարչապետից ու նախարարներից սկսած:

Ուղղակի խնդրանքս է՝ անձնական հակակրանքները չփաթաթել մյուսների վզին»,- գրել է նախարարը:


