▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը.Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և մեր ժողովրդին՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ բացելու կապակցությամբ։ Ծանր աշխատանքն իհարկե նոր է սկսվելու, և ես կարծում եմ, որ բոլորս՝ քաղաքական ուժերը, ներառյալ ընդդիմությունն իր մասով, անհատները, ժողովուրդը, պետք է մեր նպաստը բերենք, որ նոր իշխանությունը հաջողության հասնի։ Սա մեր նոր սերնդի, երիտասարդության կամարտահայտությունն է, և մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ այս սերունդը հիասթափվի։ Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее