Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանին կասի՞ «մի հայհոյիր»
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդհանուր առմամբ հայհոյանքին, բռնությանը շատ վատ է վերաբերվում․ «Կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում հայհոյանքից ու բռնությունից պետք է հնարավորինս դուրս գործել»,- ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին։ Հարցին՝ Արսեն Թորոսյանին կասի՞ մի հայհոյիր, նախարարը պատասխանեց. «Ես որևէ մեկին դաստիարակելու խնդիր չունեմ և հրապարակավ ասացի՝ ցանկացած հայհոյանքի վատ եմ վերաբերվում»։ |