armtimes.com-ը գրում է. Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել: Գործով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում եւ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ: Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել էին հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել էր, 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված եւ կապկպված:
Սոնա Տռուզյանից նաեւ տեղեկացանք, որ փորձագետները Մանուկ Սիմոնյանի դիակի վրա հայտնաբերել են 17 վնասվածք, որից 15-ը՝ գլխի շրջանում:
Նշենք, որ տուժողի գլխին հարվածները հասցվել են կացինով:
Դեպքի օրը, ինչպես այսօր մեր զրույցում պնդեց նաեւ մեղադրյալի պաշտպան Նարինե Պետրոսյանը, Ռուզաննա Մկրտչյանը դաժան ծեծի է ենթարկվել: Մասնավորապես, մեր զրույցում Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի պահին աֆեկտի ազդեցության տակ է եղել: «Տարիներ շարունակ պաշտպանյալս խոշտանգվել է, ծեծվել, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Դեպքի օրն էլ շատ դաժան ծեծի է ենթարկվել»,- ասաց պաշտպանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ըստ նրա՝ փորձագետը անպատասպան է թողել այն հարցը, թե դեպքի պահին իր պաշտպանյալը աֆեկտի տա՞կ է եղել, թե՞՝ ոչ: Մեր հարցին՝ արձանագրվե՞լ է, թե Ռուզանա Մկրտչյանը ի՞նչ վնասվածքներ է ստացել դեպքի օրը, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Նա խոշտանգտվել է, այդ օրը անգամ ատամներ է հանվել, չէր կարող աֆեկտ չլինել»,- ասաց Նաիրա Պետրոսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


