▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամո՛թ է, խայտառակվել ենք արդեն

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը, հոկտեմբերի 28-ին չինացի տուրիստները, ժամը 3-ից4-ը, գնացել հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում ու ինչ էին տեսե՞լ............

Ջրվեժը՝ փակ, յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ բան էր ուզում այն թողնելու համար, տուրիստներն էլ չէին տվել: Ի՜նչ անամոթ են:
Կատակը մեկ կողմ, նաև ասեմ, որ նախապես էինք հետաքրքրվել ու Սիսիանի փոխքաղաքապետը վստահեցրել էր, որ Շաքիի ջրվեժը բաց է, բայց պարզվեց նա ճիշտը չգիտի կամ ճիշտ չի ասում: 
Ազատագրե՛ք Շաքիի ջրվեժը յոթգլխանի հրեշներից, ամո՛թ է, խայտառակվել ենք արդեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее