ՏԱՍՍ գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գրին քարտին դեմ արտահայտվելուն, ԱՄՆ իշխանությունները այս փուլում չեն կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը և ոչ մի փոոխություն չեն կատարում: Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Ավելին, այս պահին արդեն ԱՄՆ Պետդեպը շարունակում է 2019 թվականի խաղարկության հերթական փուլը։ Դիմումների ընդունելությունը սկսվել է հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին։
Նշենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն առաջարկել էր վերացնել միգրացիոն վիզաների խաղարկությունը՝ գրին քարտը, քանի որ շատ օտարերկրացիներ, ովքեր մասնակցում են ծրագրին, ըստ Սանդերսի՝ բացարձակապես ոչ մի կապ չունեն ԱՄՆ-ի հետ, չունեն հմտություններ և կրթություն:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի սուր քննադատությունը գրին քարտի վերաբերյալ արտահայտվեց Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:


