▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ անելու ենք, որ զորակոչիկները «Ես եմ» ծրագրից կարողանան օգտվել արդեն այս ձմեռային զորակոչին. Նախարար

 

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ես եմ» ծրագրից զորակոչվողները կարողանան օգտվել արդեն առաջիկա` 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «2017թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում օրենքի ընդունման պարագայում` քառօրյա նիստի ժամանակ, հասցնի ներդնի «Ես եմ» ծրագրի մեխանիզմները, ենթաօրենսդրական ակտերը և ըստ ցանկության առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կարողանան օգտվել ծառայության այն նոր տեսակից, որն առաջարկել ենք ու լայն քննարկումներ անցկացրել», - ասաց նա:

Կառավարությունը հավանություն տվեց ներկայացված նախագծին: Վիգեն Սարգսյանի խոսքով, նախագծով սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության 2017 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական ու տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերութունները:

Նշենք, որ 2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվելու է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվար ամիսներին:

Կարդացեք նաև՝ Ի՞նչ իրավունքներ ունի ձերբակալված անձը, երբ կարող է նա ցուցմունք չտալ Կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ-ից 40 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավելու մասին համաձայնագրին

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее