▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար». Կարեն Վրթանեսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսանյութն սկսում ես նայել ու միանգամից աչքի է ընկնում... Նիկոլի շարասյունը՝ արդեն սովորական դարձած հիստերիկ վարելու ոճով։
Այո, վթարը շարասյունի ՀԵՏԵՎԻՑ եկող պարեկների ավտոմեքենայի և այլ մեքենաների մասնակցությամբ է, բայց հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար։
Կրկնում եմ` այսպիսի վթարներն ակնհայտորեն ոչ թե դժբախտ պատահարներ են, այլ օրինաչափություն»։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն, ՆԳՆ-ի հրապարակած «հերքող» տեսանյութը հետևյալի մասին է. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հերթական անգամ երթևեկում է սահմանված 100 կիլոմետր ժամը գերազանցող արագությամբ, առջևից ուղեկցող պարեկային ծառայության ավտոմեքենան այդ սարսափելի ընթացքը «խանգարող» բոլոր վարորդներին ագրեսիվ կերպով ստիպում է աջ քաշել-կանգնել՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը։ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ստիպված կայանում է, ապա հետևից մոտենում է պարեկային ծառայության մեկ այլ կարգախումբ՝ վարորդին «ակտավորելու» նպատակով, քանի որ իրենց շեֆին խանգարել է։ Նման վարչական իրավախախտում, իհարկե, գոյություն չունի, բայց միշտ այդպես են վարվում՝ արհեստական մի բան գրում են (արագություն, հեռախոս, ամրագոտի և այլն), նույնիսկ մի անգամ Սևանի մայրուղում փորձել էին իրենց հակառակվող վարորդի վրա այնպիսի իրավախախտում գրել, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում։ Իսկ մնացածն ավելի պարզ երևում է տեսանյութում. նեղացված ճանապարհով երթևեկության արդյունքում «Հոնդա» մեքենայի դիմաց շրջադարձով կտրում է «ՎԱԶ 2106»-ի վարորդը և տեղի է ունենում վթարը։ Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։ Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։ Այս մարդիկ խնդիր չունեն՝ եթե մեկն էլ նույնիսկ մահանար, շարասյան ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու….վերջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее