Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով օրերս ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն:
Բանակցությունների ընթացքում կողմերը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում զարգացման հեռանկարների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել: Այդ ամենին ադրբեջանական կողմի արձագանքը չուշացավ:
Երեկվա Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման տապալված փորձը խոսում է այն մասին, որ Ալիևը Վիգեն Սարգսյանի՝ Իրան այցից հետո կրկին իրեն հատուկ «հիստերիայի մեջ» է ընկել: Այս քայլով նա փորձեց ստվերում թողնել նախարարի պաշտոնական այցը:
Մնում է, որ խնդրով շահագրգիռ միջազգային մարմինների և կառույցների կողմից տրվեն անաչառ գնահատականներ:


