Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Caliber.Az-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել իրատեսական քայլ։ «Բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի (խաղաղության պայմանագիր - խմբ.) և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է ստեղծել գործընթացի ավարտի կեղծ տպավորություն։ Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների կատարումը, նման քայլերը վաղաժամ կլինեն», - գրում է լրատվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Թրամփը Փաշինյանին է ման գալիս. Ալիևը մատով ցույց է տալիս տեղը․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դիտեք նաև՝


