▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Մալայանը` իր և Լևոն Ալթունյանի լարված հարաբերությունների մասին

Aysor.am-ը գրում է. «Մալայան ակնաբուժական կենտրոն»-ի սեփականատեր, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն անհիմն է որակում լուրերն այն մասին, թե, իբր, իր և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հարաբերությունները լարվել են:

«Լրիվ հակառակն է, մեր հարաբերությունները լավ են եղել, հիմա` առավել ևս»,- կայքի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Մալայանն`անդրադառնալով մամուլում տարածված լուրերին:

«Մալայան ակնաբուժական կենտրոն»-ի սեփականատերը տարածված լուրը որակեց խայտառակ հնարք:

«Թե որն է այդ լուրը գրելու պատճառը` չեմ կարող ասել, դա ուղղակի ֆանտազիայի ժանրից է, իմ ու պարոն Ալթունյանի միջև բացարձակապես կոնֆլիկտ չի եղել, ես, բացի հարգանքից, բարձրագույն գնահատականից, նրա հասցեին ոչինչ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Մալայանը:

Ալեքսանդր Մալայանն ասաց, որ որևէ անգամ ոչ մի լրատվամիջոցի հրապարակմանը չի արձագանքել, երբևէ հարցազրույցներ չի տվել, բայց այս անգամ պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:

«Շատ զայրացած եմ, պատրաստվում եմ պաշտոնապես հերքել այդ ստահոդ լուրը: Ես 13-14 նախարարների հետ աշխատել եմ, երբևէ հարաբերությունների աղավաղում չի եղել»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее